Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Պորոշենկոն առկախել է եվրաասոցացումը

Պորոշենկոն առկախել է եվրաասոցացումը
29.05.2014 | 11:15

ՈՒկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵՄ ղեկավարներին խնդրել է հետաձգել ասոցացման համաձայնագրի ստորագրումը՝ գրել է Wall Street Journal-ը՝ հղում անելով դիվանագետներին: Պորոշենկոն առանձնազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեի հետ: ԵԽ նախագահի աշխատակազմի ղեկավար Դիդիե Սյուվզի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահը ավելի շատ ժամանակ է նախատեսում համաձայնագրի ստորագրման համար: Նա ասել է, որ ինքը կվերադառնա այդ հարցին, երբ համապատասխան իրավիճակ կլինի:
Պորոշենկոն նաև պահանջել է ասոցացման մասին որևէ հիշատակում բացառել ՈՒկրաինայի հարցով ԵՄ հայտարարությունից: Բարոզուի օգնականները հաստատել են, որ նա Պորոշենկոյի հետ քննարկել է ասոցացման համաձայնագիրը և ՈՒկրաինայի ընտրված նախագահը չի հրաժարվում այդ ծրագրերից, բայց իրականացման կոնկրետ ժամկետներ չի նշել:
ՈՒկրաինայի և ԵՄ ասոցացման համաձայնագիրը ակնկալվում էր ստորագրել ՈՒկրաինայում իշխանափոխությունից հետո և բաժանված էր տնտեսական գլուխների, որոնց մի մասը մարտին ստորագրվել է, մի մասը պիտի ստորագրվեր հունիսի 27-ին Բրյուսելի համաժողովում:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ